Իրան

Հայաստանը Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկյալի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկյալի

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բանտարկված Իրանի 5 քաղաքացիներ փոխանցվել են Իրանի Իսլամական Հանրապետությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA–ն:

Իրանի արդարադատության նախարարության Մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը հայտարարել է, որ Իրանի քաղաքացիները փոխանցվել են երկու երկրների միջև Դատապարտված անձանց տեղափոխման մասին համաձայնագրի կիրարկումից հետո: 

Նշվում է, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ և Հայաստանում Իրանի դեսպանատան համակարգմամբ չորեքշաբթի՝ օգոստոսի 28–ի կեսօրին Երևանում օդանավակայանում պաշտոնապես հանձնվել են հինգ բանտարկյալներ։

Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որը վերջին մեկ տարվա ընթացքում փոխանցվել է Իրանին: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում