Իրան

Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի Իրաք

1 րոպեի ընթերցում

Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի Իրաք

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կկատարի դեպի Իրաք՝ այդ երկրի վարչապետ Մոհամմեդ շիա աս Սուդանիի հրավերով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ ալ է Սադեղը։

Դեսպանը նշել է, որ փոխըմբռնման հուշագրերը, որ Իրաքի նախագահը պետք է ստորագրեր ուղղաթիռի վթարի պատճառով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, կստորագրվեն Փեզեշքիանի առաջիկա այցի ժամանակ։ 

Դեսպան Սադեղը հույս է հայտնել, որ Փեզեշքիանի այցն Իրաք կնպաստի երկու հարևան երկրների միջև հարաբերությունների զարգացմանը քաղաքական, տնտեսական և մշակութային մակարդակներում։

Կարդացեք հոդվածը` FrançaisქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում