Հայաստանն ու Ղազախստանը խորացնում են գործակցությունն արդարադատության ոլորտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Գրիգոր Մինասյանը ողջունել է դեսպանին և բարձր գնահատել երկու երկրների միջև բարձր մակարդակի համագործակցությունը։ Նախարարը կարևորել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման կարևորությունը, հատկապես՝ արբիտրաժի և հաշտարարության ուղղությամբ, և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման կարևորությունը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են ղազախական առաջադեմ փորձը, այդ թվում՝ ինստիտուտների կայացման մասով։ 

Կարևորվել է Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի ներքո գործող Միջազգային արբիտրաժային կենտրոնի և Դատարանի միջև կնքված համագործակցության հուշագիրը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին՝ Հայկական երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային համաժողովին բարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամության համար։

Կողմերը քննարկել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները երկու երկրներում ակտիվորեն ընթացող դատաիրավական դաշտի թվայնացման ուղղությամբ, այդ թվում՝ հանրային ծառայությունների և թվային արդարադատության միասնական հարթակների ստեղծման ուղղություններում։ 

Դեսպանն ընդգծել է երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը, համագործակցությունը, ինչպես դատաիրավական, այնպես էլ կրթական, մշակութային և այլ ոլորտներում: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ղազախստանի արդարադատության նախարարների հանդիպման կազմակերպման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Հայերեն Español فارسی ქართული Русский 中文

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը