Պրոլետարսկում, որտեղ 10 օր այրվում է նավթաբազան, չեղարկվել է Քաղաքի օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոստովի մարզի Պրոլետարսկի իշխանությունները, որտեղ ուկրաինական անօդաչու թռչող սարքի գրոհից հետո արդեն տասներորդ օրն է` այրվում է նավթաբազան, չեղարկել են Քաղաքի օրվա և Պրոլետարսկի շրջանի հարյուրամյակի տոնակատարությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1Rnd լրատվական կայքը հաղորդում է, որ քաղաքի իշխանությունները բնակչությանը կոչ են արել իրավիճակի վատթարանալու դեպքում մնալ փակ տարածքներում և օդանցքերը փակել խոնավ շորով: Տեղի բնակիչները դժգոհում են տարածվող ծխից, ինչը դժվարացնում է շնչելը: Միևնույն ժամանակ Ռոստովի մարզում գործող «Ռոսպոտրեբնադզոր»-ի վարչությունը հայտարարել է, որ վնասակար նյութերի ցուցանիշները չեն գերազանցում նորման։

Ըստ լրատվամիջոցի՝ իշխանությունները չեն պլանավորում տարհանել Պրոլետարսկի բնակիչներին, սակայն շատերն իրենց նախաձեռնությամբ մեկնել են քաղաքից։

Օգոստոսի 18-ին անօդաչուների գրոհի հետևանքով բռնկվել է Պրոլետարսկում գտնվող վառելիքի պահեստը: Տեղի է ունեցել դիզելային վառելիքով լի շուրջ 20 ցիստեռնի բռնկում՝ յուրաքանչյուրը 5000 խմ ծավալով։ Այդ ժամանակվանից հրշեջներին չի հաջողվում մարել կրակը։

Հրդեհի մեկուսացմանը ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիան, հատուկ գնացքներ և ավելի քան 500 փրկարար, այդ թվում՝ հարևան տարածաշրջաններից։ Հաղորդվում է 49 տուժած հրշեջի մասին։ Օգոստոսի 19-ից Պրոլետարսկում գործում է արտակարգ դրության ռեժիմ։ 

Հայերեն

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս