Աշխարհ

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Միացյալ թագավորության մի քանի օդանավակայաններում նախօրեին շուրջ 2100 չվերթներ են չեղարկել տեխնիկական խափանման պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 9-ին տեղեկացրել է The Guardian-ը՝ վկայակոչելով Cirium վերլուծական ընկերությանը։

Նշվում է, որ չվացուցակին առնչվող խնդիրները խաթարել են առնվազն 300 հազար ուղևորների ծրագրերը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ օդային երթևեկության կառավարման NATS համակարգում տեխնիկական խափանումը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին և առնչվել է Մեծ Բրիտանիայի ավելի քան 15 օդանավակայանների։ Խափանման առաջացման պատճառները ուսումնասիրվում են։

Իսկ Sky News-ը հաղորդում է, որ առավել շատ չվերթներ չեղարկվել են Լոնդոնի «Հիթրոու» (182), ինչպես նաև Մանչեսթերի, Լուտոնի և Էդինբուրգի օդանավակայաններում։ Ավիաընկերություններից առավել շատ տուժել են British Airways-ը (81 չեղարկված չվերթ) և EasyJet-ը (24)։

Ուղևորներին հիմա էլ խորհուրդ է տրվում օդանավակայան մեկնելուց առաջ ստուգել իրենց չվերթի կարգավիճակը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում