Միացյալ Նահանգներ

Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ նախագահի օգնականի հետ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ նախագահի օգնականի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Սա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի առաջին այցն է Չինաստան ութ տարվա ընդմիջումից հետո։ Բացի այդ, Սալիվանն իր պաշտոնում առաջին անգամ է այցելում Չինաստան։ 

Գործակալությունը հաղորդում է, որ Սալիվանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից նշանակվել է Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հաճախ չհայտարարված շփումներ անցկացնելու համար՝ փորձելու հարթել Վաշինգտոնի և Պեկինի միջև աստիճանաբար ավելացող տարաձայնությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում