Ռուսաստան

Ֆինլանդիան Ուկրաինային թույլատրել է Ռուսաստանին հարվածել արևմտյան զենքով

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան Ուկրաինային թույլատրել է Ռուսաստանին հարվածել արևմտյան զենքով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Կիևը կարող է Արևմուտքի կողմից փոխանցված զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքում պաշտպանական նպատակներով։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Եթե ուղղակիորեն պատասխանենք առաջին հարցին, ապա այո, կարող է», - ասել է նա՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք Կիևը կարող է օգտագործել Արևմուտքի կողմից փոխանցված զենքը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։

Նրա խոսքով՝ Ֆինլանդիան սահմանափակումներ չի դրել, թե Ուկրաինան ինչպես է վարվելու իրեն փոխանցված զենքի հետ, եթե այն օգտագործվի պաշտպանական նպատակներով, և եթե դա համապատասխանի միջազգային իրավունքին։

Ռուսաստանը կարծում է, որ զենքի մատակարարումներն Ուկրաինային խանգարում են հակամարտության կարգավորմանը և ուղղակիորեն ՆԱՏՕ-ի երկրներին ներքաշում են հակամարտության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում