Աշխարհ

Մեծ Բրիտանիայի բնակիչներին նախազգուշացրել են «ցավոտ» որոշումների մասին

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի բնակիչներին նախազգուշացրել են «ցավոտ» որոշումների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զգուշացրել է երկրի քաղաքացիներին առաջիկա «ցավոտ» որոշումների մասին, որոնք կհայտարարվեն աշնանը կառավարության ֆինանսական ծրագրի ավանդական ներկայացման ժամանակ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը խորհրդարանում ելույթ կունենա հոկտեմբերի 30-ին։ Նման ելույթների ժամանակ իշխանությունները հայտարարում են հարկային և բյուջետային ծախսերի փոփոխությունների մասին։

«Անկեղծ կլինեմ ձեզ հետ, բյուջեն քննարկվելու է հոկտեմբերին, և դա ցավալի է լինելու: Մենք այլընտրանք չունենք՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում ենք», - հայտարարել է Սթարմերը: 

Վարչապետը խոստովանել է, որ իրավիճակը երկրում կշարունակի վատանալ և միայն ավելի ուշ կբարելավվի։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում