Աշխարհ

ՔԴՄ-ի ղեկավարն առաջարկել է Գերմանիայում արտակարգ դրություն հայտարարել

2 րոպեի ընթերցում

ՔԴՄ-ի ղեկավարն առաջարկել է Գերմանիայում արտակարգ դրություն հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ միգրանտների արտաքսումը հեշտացնելու համար, եթե բանակցությունները Եվրամիության հետ ձախողվեն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բոլոր նրանք, ովքեր ապաստան են խնդրում Գերմանիայի սահմանին, արդեն մտել են ԵՄ առնվազն մեկ երկիր, հետևաբար ինձ թվում է՝ նրանց կարող են վտարել: Եթե դա չաշխատի եվրոպական օրենսդրության համաձայն, ապա Եվրոպան պետք է բացատրի, թե ինչպես է այդ օրենսդրությունն աշխատում։ Եթե Եվրոպան չի կարողանում կարճ ժամանակում փոխել իրավիճակը, ապա, համաձայն Եվրամիության գործունեության մասին պայմանագրի 74-րդ հոդվածի, մենք իրավունք ունենք և պարտավոր ենք մեր երկրում ստեղծված իրավիճակի լույսի ներքո հայտարարել արտակարգ դրություն՝ կապված փախստականների խնդրի հետ», - ասել է Մերցը Շոլցի հետ բանակցություններից հետո կազմակերպված մամլո ասուլիսում։

ՔԴՄ-ի ղեկավարը նաև ասել է, որ անհրաժեշտ է օրենսդրության տարբեր փոփոխություններ ընդունել՝ անօրինական միգրացիայի հետ կապված իրավիճակը փոխելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում