Աշխարհ

Սլովակիայի նախագահը մահափորձից հետո առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Ֆիցոյի հետ

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի նախագահը մահափորձից հետո առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել Ֆիցոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին մայիսին տեղի ունեցած մահափորձից հետո առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սլովակիայի նախագահի խոսքով՝ մահափորձից հետո Ֆիցոյի համեմատաբար արագ ապաքինումը հասարակության մի մասի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել, սակայն Պելեգրինին ընդգծել է, որ երկրի վարչապետի վրա հարձակումը հարձակում էր հենց ժողովրդավարության վրա և դավաճանություն Սլովակիայի նկատմամբ։

Ֆիցոյի դեմ մահափորձը, ով բազմիցս հանդես է եկել Ուկրաինային զենք մատակարարելու և ՆԱՏՕ-ին նրա անդամակցության դեմ, տեղի է ունեցել մայիսի 15-ին: Հարձակվողը հինգ կրակոց է արձակել ոստիկանները տեղում ձերբակալել են կրակողին։ Մայիսի վերջին Ֆիցոն հիվանդանոցից դուրս է գրվել՝ իր տանը հետագա ապաքինման համար։ Ըստ ՆԳՆ-ի՝ հարձակվողը քաղաքական դրդապատճառներով է գործել և համաձայն չի եղել երկրի Նախարարների կաբինետի գործողություններին, այդ թվում՝ Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցմանը դեմ հանդես գալուն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում