Աշխարհ

Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարի

1 րոպեի ընթերցում

Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարի

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը օգոստոսի 28-ին Կիևի խնդրանքով կհրավիրի ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters լրատվական գործակալությունը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը Ուկրաինայի խնդրանքով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստ կգումարի օգոստոսի 28-ին»,- նշված է հաղրոդագրության մեջ։

Ավելի վաղ Սթոլթենբերգը, հետևելով Վաշինգտոնում դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում ամենաբարձր մակարդակով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի արդյունքներին, ասել էր, որ որոշել է Կիևում դաշինքի բարձր ներկայացուցիչ նշանակել՝ ուկրաինական իշխանությունների հետ աշխատանքները համակարգելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում