Եվրոպա

Լոնդոնում 8 մարդ է տուժել Կարիբյան կառնավալի երկրորդ օրը

2 րոպեի ընթերցում

Լոնդոնում 8 մարդ է տուժել Կարիբյան կառնավալի երկրորդ օրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Նոթինգ Հիլի շրջանում Կարիբյան կառնավալի երկրորդ օրը տուժել է 8 մարդ, որոնցից 5-ը դանակահարվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Լոնդոնի ոստիկանությունը։

Կառնավալի առաջին օրը ոստիկանությունը հայտնել է դանակահարության երեք դեպքի մասին: Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: 

Ոստիկանությունը նաև հաղորդել է, որ կառնավալի երկու օրերի ընթացքում բերման է ենթարկվել 249 մարդ։

«Գրանցվել է դանակահարության հինգ դեպք, երկու հոգի կտրած վերքեր են ստացել, ևս մեկ միջադեպ է տեղի ունեցել այրող նյութի հետ կապված... Դանակահարվածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ տուժել է իրավապահ մարմինների 35 աշխատակից, նրանք բոլորն անհրաժեշտ օգնություն են ստանում։

Բացի այդ, ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալվածների թիվը կառնավալի երկրորդ օրը հասել է 230-ի։

Նոթինգ Հիլի ավանդական կառնավալը Լոնդոնի հյուսիս-արևմուտքում անցկացվում է 1966 թվականից: Ամեն տարի Եվրոպայում այս խոշորագույն փողոցային փառատոնին են այցելում  ավելի քան մեկ միլիոն բրիտանացիներ և զբոսաշրջիկներ: Կառնավալի օրերին Լոնդոնում կտրուկ աճում է բռնության և հանցագործությունների մակարդակը, հատկապես՝ սառը զենքի գործադրմամբ, ինչպես նաև թմրանյութերի գործածման և ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում