Մարզեր

ՃՏՊ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին. կա 3 տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին. կա 3 տուժած

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնn oգոստոսի 23-ին, ժամը 15:21-ին ահազանգ է ստացել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» և VAZ (վարորդ՝ Ռ. Հ., ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ աղբյուրի՝ մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Ծ. Հ.-ն (ծնված 1999 թ․) և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ողևոր Ա. Գ.-ն (ծնված 1986 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։

Փրկարաները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Ռ. Հ.-ի և Ծ․ Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ա․ Գ.-ինը՝ ծանր։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում