Հայաստան

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 75 դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդի 75 դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, օգոստոսի 23-ի դրությամբ, հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 75 դեպք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են: Մարդը վարակվում է մոծակի խայթոցից: Վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում:

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում այս պահի դրությամբ արձանագրվել է մահվան մեկ դեպք: 1938 թվականին ծնված տղամարդն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում