Իրանը չի շտապելու Իսրայելին հարվածելու հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանը չի շտապելու հարվածել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի սպանության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը: 

«Ժամանակը մեր կողմն է»,- հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինին: Նա չի բացառել, որ Իրանի պատասխան գործողությունները կտարբերվեն Իսրայելի դեմ գործողություններում նախկինում կիրառված մեթոդներից: Նաինին ընդգծել է նաև, որ շատ կարևոր է, որպեսզի Իսրայելի ղեկավարությունը չկարողանա կռահել, թե հատկապես ինչպես են իրանցի զինվորականներն արձագանքելու Հանիեի սպանությանը:

Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի վերջին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից Ֆուադ Շուքրայի սպանություններից հետո։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել նրանց մահվան համար: Իսրայելական կողմը չի հաստատել, բայց չի էլ հերքել, որ հենց ինքն է կազմակերպել Հանիեի սպանությունը։

Հայերեն Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ