Քաղաքականություն

Իրանի արտգործնախարարությունը կարևորել է Հայաստանի հետ բարեկամական, կառուցողական և սերտ հարաբերությունները

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարությունը կարևորել է Հայաստանի հետ բարեկամական, կառուցողական և սերտ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին ԶԼՄ-ների հետ հանդիպմանը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ռադիոտեղորոշիչ և հակաօդային սարքավորումների առաքման հարցը` փոխարենը կարևորելով հայ-իրանական բարեկամական, կառուցողական և սերտ հարաբերությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակն իր խոսքում կարևորել է նաև Հայաստանի և Իրանի  ընդհանուր կամքը՝ զարգացնելու բարեկամական, կառուցողական և համապարփակ հարաբերությունները, հատկապես՝ համատեղ ջանքերն ու համագործակցությունը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման համար, ինչպես նաև ընդհանուր սահմանների պահպանումը, որոնք նրա բնութագրմամբ՝ բարեկամության և անվտանգության, ինչպես նաև տնտեսական և առևտրային զարգացման և բարգավաճման սահմաններն են։

Այնուամենայնիվ, Իրանի ԱԳՆ խոսնակը նաև նկատել է. «Մենք չենք մեկնաբանում և չենք միջամտում երկրների երկկողմ խնդիրներին կամ այլ երկրների հետ հարաբերություններին, բայց, որպես ընդհանուր սկզբունք, մենք, ընդհանուր առմամբ, հոռետես ենք տարածաշրջանում Միացյալ Նահանգների դերի, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության նկատմամբ։ Այս հոռետեսությունը բխում է տարածաշրջանի տարբեր երկրներում ԱՄՆ կառավարության ապակայունացնող գործունեության պատմությունից»:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում