Հայաստան

Բագրատաշենում անց է կացվելու «Օդային տագնապ» թեմայով վարժանք

1 րոպեի ընթերցում

Բագրատաշենում անց է կացվելու «Օդային տագնապ» թեմայով վարժանք

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում օգոստոսի 20-ին ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, նշելով, որ այդ ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում