ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին, ժամը 12։59-ին ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցում՝ նախկին շուկայի տարածքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «KamAZ» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Հ․) խցիկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։19-ին: Այրվել է խցիկն՝ ամբողջությամբ։