Մարզեր

Հերհեր գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Հերհեր գյուղում այրվել է մոտ 1800 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին, ժամը 03։49-ին ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղում տանը կից այրվում է խոտի դեզ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Հերհեր գյուղի 18-րդ փողոցի տներից մեկին հարակից հովվածածկի տակ այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։00-ին, մարվել՝ 11։30-ին: Այրվել է մոտ 1800 հակ պահեստավորած անասնակեր և ձևախախտվել ծածկը (մոտ 56 քմ)՝ երկաթյա կառուցատարրերով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում