Մերձավոր Արևելք

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զինամթերքի պահեստին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի զինամթերքի պահեստին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող՝ «Հեզբոլլահ»-ի ռազմական նշանակության շենքերի և զինամթերքի պահեստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր «Տելեգրամ»-ի ալիքում: 

«Երեկ երեկոյան ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հանին և Մարուն ալ-Ռաս շրջաններում գտնվող «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ռազմական շենքերի վրա։ Բացի այդ՝ Նեբատիյա շրջանում գիշերը գրոհի է ենթարկվել կազմակերպության զենքի պահեստը»,-նշել են Իսրայելի պաշտպանության բանակից:

Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային կրակով գրոհել է Լիբանանի հարավում գտնվող Ռամիշ, Լավոնա, Քֆար-Շոբա և Այտա-էշ-Շաաբ շրջանները:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում