Աշխարհ

Ճապոնիան հայտնել է 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին

1 րոպեի ընթերցում

Ճապոնիան հայտնել է 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հայտնել է կայանի երկրորդ էներգաբլոկում 25 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսքի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գործակալության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իրազեկված է, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին TEPCO ընկերությունը ջրի արտահոսք է հայտնաբերել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի 2-րդ էներգաբլոկում, որի հետևանքով օգտագործված վառելիքի հովացման համակարգի պոմպային բաժանմունքից  և ջերմափոխանակիչի սրահից արտահոսել է մոտ 25 տոննա ջուր», - հայտարարել են գործակալությունում:

Ջուրը կոյուղու համակարգերով լցվել է նկուղային հարկաբաժին։ Շրջակա միջավայր ջրի արտահոսքի մասին չի հաղորդվում։

Որպես նախազգուշական միջոց՝ TEPCO-ն դադարեցրել է օգտագործված վառելիքի առաջնային հովացման պոմպի աշխատանքը՝ պատճառն ուսումնասիրելու համար, ինչպես նաև գնահատել է ավազանում ջերմաստիճանի մակարդակը: TEPCO-ն հաստատել է, որ ջերմաստիճանը նորմալ միջակայքում է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում