Աշխարհ

Թաիլանդի խորհրդարանն ընտրել է երկրի ամենաերիտասարդ վարչապետին

1 րոպեի ընթերցում

Թաիլանդի խորհրդարանն ընտրել է երկրի ամենաերիտասարդ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը հաստատել է «Փիա Թաի» կուսակցության առաջնորդ Փեթոնգթան Չինավատի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Al Jazeera պարբերականը հաղորդում է, որ նա դարձել է երկրի ամենաերիտասարդ վարչապետը։ 

Նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում պաշտպանել է 247 օրենսդիր, 128-ը հանդես է եկել դեմ, 22-ը ձեռնպահ են մնացել: 

37-ամյա նորընտիր վարչապետն իր ընտանիքի երրորդ անդամն է, որը զբաղեցնում է Թաիլանդի ղեկավարի պաշտոնը։ Փեթոնգթան Չինավատը Թաիլանդը 2001-2006 թվականներին ղեկավարած միլիարդատեր Թաքսին Չինավատի դուստրն է։ Իսկ 2011-2014 թվականներին երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Թաքսին Չինավատի կրտսեր քույրը՝ Յինգլակ Չինավատը։

Օգոստոսի 14-ին Թաիլանդի Սահմանադրական դատարանը պաշտոնանկ էր արել երկրի վարչապետ Սրեթթա Ոավիսինին՝ էթիկայի վարքականոնների խախտման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում