Իրավունք

Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ազատության մեջ է, նա դուրս է եկել քրեակատարողական հիմնարկից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Դավիթ Տոնոյանի փաստաբան Ալբերտ Բենգլյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանի որոշմամբ՝ Դավիթ Տոնոյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի կալանքից։

Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահմանն առնչվող քրեական գործով:Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։ 

Դավիթ Տոնոյանը 2021 թվականի սեպտեմբերից կալանավորված էր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում