Հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կորեայի Հանրապետությանն Ազատագրման օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ազատագրման օրվա կապակցությամբ շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության մեր գործընկերներին և ընկերներին, ովքեր նշում են իրենց Ազատագրման օրը:
Մեծ նշանակություն տալով մեր երկու ժողովրդավարական երկրների հարաբերություններին՝ հանձնառու ենք առաջ մղել մեր հարաբերությունները», - նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
We extend our best wishes to our colleagues & friends in Republic of Korea🇰🇷, celebrating #LiberationDay! Attaching great importance to the relations between our two democracies, we are committed to taking our relationship forward. pic.twitter.com/1tLmRNWjJo
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) August 15, 2024