Իրան

Թեհրանում ոչնչացրել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործներին

1 րոպեի ընթերցում

Թեհրանում ոչնչացրել են չորս օտարերկրացիների պատանդ վերցրած հանցագործներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի ոստիկանները չեզոքացել են երեք հանցագործների, որոնք չորս օտարերկրացի պատանդ էին վերցրել Թեհրանում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին հայտնել է Թեհրանի իրավակարգի պահպանության ուժերի մամուլի ծառայությունը։

«Իմանալով չորս օտարերկրյա քաղաքացիների պատանդ վերցնելու մասին՝ ոստիկաններն անհապաղ ձեռնարկել են միջոցներ և ամենակարճ ժամկետում պարզել զավթիչների գտնվելու վայրը: Ոստիկաններին հաջողվել է ոչնչացնել երեք զավթիչներին ուղղակի մարտական բախման ընթացքում, պատանդներն ազատ են արձակվել», - հայտնել է գերատեսչությունը։

Ըստ World Population Review վիճակագրական կազմակերպության լրատվական հարթակի տեղեկատվության՝ 2024 թվականին Իրանը ներառվել է հանցավորության ամենաբարձր մակարդակ ունեցող 60 երկրների ցանկում։ Իսլամական հանրապետությունում այդ ցուցանիշը 49,8 է. այն արտացոլում է կատարված ցանկացած տեսակի հանցագործությունների քանակը երկրի 100 000 բնակչի հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում