ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բահրեյնում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, Թագավոր Ալ Խալիֆան, ողջունելով դեսպան Գրիգորյանին, շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով առավել զարգացնելու ուղղությամբ: