Թաիլանդի դատարանը պաշտոնանկ է արել վարչապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի Սահմանադրական դատարանը «Փիա Թաի» կուսակցությունից վարչապետ Սրեթթա Թավիսինին մեղավոր է ճանաչել էթիկայի վարքականոնների խախտման մեջ և հեռացրել է նրան պաշտոնից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Bangkok Post պարբերականից, այդ մասին ասված է դատական ատյանի հրապարակած որոշման մեջ։

Ինը դատավորներից հինգը քվեարկել է կառավարության ղեկավարի պաշտոնաթողության օգտին՝ նրան մեղավոր ճանաչելով խախտումների համար 2024 թվականի ապրիլին վարչապետի աշխատակազմում Փիչիթ Չինբանի՝ նախարար նշանակվելու ժամանակ։ 

Սրեթթա Թավիսինը Կառավարական տանը լրագրողներին հայտնել է, որ հարգում է դատարանի որոշումը։

«Ես այլևս իշխանություն չունեմ: Բոլոր լիազորություններն այժմ դրված են ժամանակավոր վարչապետի վրա», - ասել է նա:

Վարչապետի հետ մեկտեղ հրաժարական է տալիս նաև նրա կաբինետը։ Ակնկալվում է, որ կառավարության ժամանակավոր ղեկավարը կդառնա փոխվարչապետ և առևտրի նախարար Փումթամ Վեչայչայը «Փիա Թաի» կուսակցությունից: Ներկայացուցիչների պալատի  (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորներն այժմ պետք է քննարկեն և հաստատեն նոր վարչապետի թեկնածությունն այն թեկնածուների ցուցակից, որոնք նախկինում ներկայացված են եղել կուսակցությունների կողմից 2023 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: 

Եթե ​​խորհրդարանականները չկարողանան վարչապետ ընտրել նշված թեկնածուներից, ապա կառավարության ժամանակավոր ղեկավարը կարող է հայտարարել Ներկայացուցիչների պալատի արձակման մասին։ Այդ դեպքում ընտրական հանձնաժողովը հինգ օրվա ընթացքում պետք է հայտարարի խորհրդարանական ընտրությունների օրը։ Սակայն տեղական դիտորդները նման արդյունքը քիչ հավանական են համարում և կանխատեսում են իշխող կոալիցիայի պահպանումը:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս