Հնդկաստան

Հնդկաստանի գլոբալ կլիմայական առաջնորդությունը

8 րոպեի ընթերցում

Հնդկաստանի գլոբալ կլիմայական առաջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է բնակչության թվով, ինչը կազմում է աշխարհի բնակչության մոտ 17%-ը: Հնդկաստանը նաև աշխարհի հինգերորդ խոշոր տնտեսությունն է, և ակնկալվում է , որ 2030 թվականին կդառնա երրորդ խոշոր տնտեսությունը: Այնուամենայնիվ, արդյունաբերական հեղափոխությունից ի վեր նրա ներդրումը ածխաթթու գազի կուտակային արտանետումների մեջ կազմում է համաշխարհային ընդհանուր արտանետումների ընդամենը 3,4%-ը, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ներկայիս արտանետումները կազմում են 2 տոննա, ինչն էլ 4,7 տոննա կազմող համաշխարհային միջինի կեսից պակաս է:

Հնդկաստանի մեկ շնչին բաժին ընկնող ածխածնի հետքը նաև ամենացածրն է G-20 երկրների շարքում, և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ընդունում է Հնդկաստանը որպես G20-ի միակ երկիր, որը գտնվում է գլոբալ տաքացման 2-րդ աստիճանի վերին սահմանի շեմին: Բացի այդ, IFC-ն ընդգծել է, որ Հնդկաստանի ՀՆԱ-ն աճել է 2005-ից մինչև 2019 թվականների ընթացքում միջին տարեկան աճի տեմպի (CAGR) մոտ յոթ տոկոսով, մինչդեռ արտանետումները աճել են CAGR մոտ չորս տոկոսով: Սա ընդգծում է Հնդկաստանի հարաբերական հաջողությունը ջերմոցային գազերի արտանետումներից տնտեսական աճն առանձնացնելու, ՀՆԱ-ի արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և աշխարհում՝ մասնավորապես գլոբալ հարավում, հնարավոր մոդել լինելու հարցը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով վճռական է, որ իր երկիրը մաս կազմի կլիմայի փոփոխությունների լուծմանը, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2021 թ. նոյեմբերին Գլազգոյում, հայտարարեց Հնդկաստանի համար կլիմայական գործողությունների հինգ կետից բաղկացած (պանչամրիտ) ծրագրի մասին: Այն ներառում էր մինչև 2070 թ. զուտ զրոյական արտանետումների հասնելու հիմնական պարտավորությունը, ինչպես նաև մնացած չորս կետերը: Այս ամենը, որոնք թվարկված են ստորև, հետագայում ներառվել են Հնդկաստանի Ազգային մակարդակով որոշված ​​ներդրումներում (NDCs): 

1.    Մինչև 2030թ. հասնել 500 ԳՎտ ոչ հանածո վառելիքի արտադրության 

2. Մինչև 2030թ. Հնդկաստանի էներգետիկ պահանջների 50%-ը կլինի վերականգնվող էներգիայից 

3. Մինչև 2030թ. ածխածնի կանխատեսվող ընդհանուր արտանետումների կրճատում մեկ միլիարդ տոննայով 

4. Մինչև 2030թ. տնտեսության ածխածնի ինտենսիվության կրճատում 45%-ով ավելի քան 2005 մակարդակներում։ 

Այս նպատակներից շատերը բարձրացրել են Հնդկաստանի՝ իր իսկ կողմից սահմանված առանց այն էլ նշանակալի թիրախները 2015թ.-ին Փարիզում կայացած UNFCCC-ի հանդիպումից հետո: Դա հնարավոր դարձավ, քանի որ Հնդկաստանը ժամանակից շուտ էր հասել իր NDC-ներին: Փաստորեն, էներգիայի համար ոչ հանածո վառելիքի ռեսուրսների օգտագործման առումով Հնդկաստանը 40 տոկոս կուտակային էլեկտրաէներգիայի տեղակայման հզորություն է ձեռք բերել ոչ հանածո վառելիքի վրա հիմնված էներգիայի աղբյուրներից դեռ 2021 թվականին՝ 2030թ. սկզբնական նպատակային տարվանից ինը տարի առաջ: 

Ավելին, 2017-2023թթ. Հնդկաստանն ավելացրել է մոտ 100 ԳՎտ տեղադրված էլեկտրական հզորություն, որի մոտ 80%-ը վերագրվում է ոչ հանածո վառելիքի վրա հիմնված ռեսուրսներին: Առ այսօր ոչ հանածո վառելիքի վրա հիմնված ռեսուրսների տեսակարար կշիռը տեղադրված էլեկտրաէներգիայի հզորության մեջ հասել է 45,4 տոկոսի։ Իսկ հիմնական նպատակը՝ մինչև 2030թ. ՀՆԱ-ի արտանետումների ինտենսիվության 33 տոկոս կրճատումը 2005 մակարդակներում, իրականացվել է 2019թ.՝ ժամանակից 11 տարի շուտ։ 

Բացի այս չորս տարրերից, Հնդկաստանը պարտավորվել է մինչև 2030թ. ստեղծել լրացուցիչ ածխածնի 2,5-3 միլիարդ տոննա ածխածնի երկօքսիդի համարժեք ածխաթթու գազ՝ լրացուցիչ անտառների և ծառերի ծածկույթի միջոցով: Մինչ օրս ստեղծվել են շուրջ 1,97 միլիարդ տոննա ածխածնի երկօքսիդի համարժեք ջրատարներ, որոնք Հնդկաստանին դնում են այս ազգային մակարդակով որոշված ​​ներդրմանը հասնելու ուղու վրա:

Հնդկաստանի երկու այլ նախաձեռնությունները համաշխարհային նշանակություն ունեն:

Առաջինը LiFE-ն է՝ Ապրելակերպ հանուն շրջակա միջավայրի (Lifestyle for Environment), զանգվածային շարժում, որը մեկնարկել է Գլազգոյում վարչապետ Մոդիի կողմից՝ խրախուսելու կայուն ապրելակերպը՝ շրջակա միջավայրի դեգրադացիայի և կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու համար: G-20-ը 2023թ. սեպտեմբերին Նյու Դելիում հրապարակված իր կոմյունիկեում ընդգծել է վարքագծի և ապրելակերպի փոփոխությունների կարևորությունը՝ որպես ռազմավարական պլանի հիմնասյուն մինչև 2030թ. բոլոր ոլորտներում էներգաարդյունավետության բարձրացման համար:

Հնդկաստանի կողմից երկրորդ մղումը վերաբերում է ածխածնային ինտենսիվ հանածո վառելիքի այլընտրանքների զարգացմանը: Այս հիմնական ջանքերի մաս է կազմում Կանաչ ջրածնի ազգային առաքելությունը, որը մինչև 2030 թվականը ձգտում է զարգացնել տարեկան առնվազն 5 միլիոն տոննա կանաչ ջրածնի հզորություն՝ վերականգնվող էներգիայի հարակից հզորության ավելացմամբ մոտ 125 ԳՎտ: Սա կարող է հանգեցնել ջերմոցային գազերի արտանետումների տարեկան կրճատմանը մոտ 50 միլիոն տոննա:

Կլիմայի փոփոխության վերաբերյալ Հնդկաստանի ջանքերը ոչ միայն ուղղված են երկրի ներս, այլև ձգտում են կառուցել գլոբալ գործընկերություն: 2015թ.-ին Փարիզում կայացած UNFCCC հանդիպման ժամանակ Հնդկաստանը միացավ Ֆրանսիային և հիմնեց Արևային Միջազգային Դաշինքը (ISA), որն այսօր ունի իր շրջանակային համաձայնագրի 119 ստորագրող և առաջատար դիրքերում է գլոբալ հարավում արևային էներգիայի լուծումներ տեղակայելու համար՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու համար: Արևային էներգիան խթանելումն ուղղված Հնդկաստանի հսկայական ջանքերը հանգեցրել են արևային էներգիայի ծախսերի մեծ մասի նվազեցմանը և, հետևաբար, մեծացրել հետաքրքրությունը դրա ընդունման նկատմամբ երկրի ներսում և օգտագործել այն որպես մոդել գլոբալ հարավում: 

2019թ.-ին Հնդկաստանը ստեղծեց աղետներին դիմակայող ենթակառուցվածքի կոալիցիան, ինչ էլ 2021թ.-ին Գլազգոյում հանգեցրեց ստեղծելու Դիմակայող Կղզի Պետությունների համար Ենթակառուցվածք (IRIS), որն առաջատար նախաձեռնություն է՝ նախատեսված  Փոքր Կղզիների Զարգացող Պետություններին (SIDS) ճկունության և կլիմայի հարմարվողականությանն ուղղված լուծումներ ձեռք բերելու և տրամադրելու համար: 2023 թ. Դուբայում կայացած UNFCCC հանդիպման ժամանակ Հնդկաստանը համագործակցեց Շվեդիայի հետ և մեկնարկեց արդյունաբերության անցման առաջնորդական խմբի երկրորդ փուլը (Lead IT 2.0), իսկ Դելիում G-20 գագաթնաժողովում Հնդկաստանը միացավ աշխարհի բազմաթիվ երկրներին՝ գործարկելով Գլոբալ Կենսավառելիքների դաշինքը: 

Հնդկաստանը գլոբալ մակարդակում վառ կերպով դրսևորել է իր առաջատար դիրքը՝ հավակնոտ քաղաքականությամբ, վերականգնվող էներգիայի հաջող առաջընթացով, ինչպես նաև միջազգային պարտավորությունների արդյունավետ ձեռքբերմամբ: Քանի որ կլիմայի փոփոխությունը շատերի կողմից դիտվում է որպես մեր ժամանակների որոշիչ մարտահրավեր, Հնդկաստանը առանցքային դեր է ստանձնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում ինչպես իր գործողությունների, այնպես էլ որպես կայունության համար համաշխարհային հարավի առաջատար ձայն:

 

Մանջիիվ Ս Պուրի

ԵՄ-ում Հնդկաստանի նախկին դեսպան և UNFCCC-ի գլխավոր բանակցող

Վաստակաշատ անդամ, TERI (Էներգետիկայի և ռեսուրսների ինստիտուտ, Նյու Դելի)

 

Իշիտա Սրիվաստավա

գիտաշխատող, TERI

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում