Աշխարհ

Հնդկաստանը սպառազինության մեջ կընդունի ատոմային երկրորդ հրթիռային սուզանավը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը սպառազինության մեջ կընդունի ատոմային երկրորդ հրթիռային սուզանավը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստ են շահագործման ընդունել  միջուկային էներգիայով աշխատող երկրորդ բալիստիկ հրթիռային սուզանավը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ հղում անելով աղբյուրների։

«Միջուկային էներգիայով աշխատող երկրորդ հնդկական հրթիռային Arighat սուզանավը լիովին պատրաստ է ռազմածովային ուժերի սպառազինության մեջ ընդունվելու երկարատև փորձարկումներից հետո.... Դրա շահագործումը պլանավորվում է սկսել մեկ-երկու ամսից», - հայտարարել են հրատարակության զրուցակիցները: 

Նոր հրթիռային սուզանավը կհամալրի Հնդկաստանի միջուկային զսպման ռազմածովային ուժերը, որոնց կազմում 2018 թվականից գտնվում է հայրենական արտադրության առաջին հրթիռային ատոմանավը՝ Arihant-ը։ 

Ներկայում Անվտանգության կոմիտեն՝ վարչապետ Նարենդրա Մոդիի նախագահությամբ, քննարկում է պաշտպանության նախարարության առաջարկները երկրում երկու ատոմային տորպեդային սուզանավ կառուցելու վերաբերյալ՝ Հնդկաստանում իրագործվող «Նախագիծ 77»-ի շրջանակներում ատոմային ստորջրյա նավատորմ ստեղծելու նպատակով: Սուզանավերի կառուցման համար կպահանջվի առնվազն տասը տարի. հնդկական արդյունաբերության մասնաբաժինը դրանց կառուցման մեջ կկազմի 95%։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում