Հայտարարություններ

ՀՀ ՆԳՆ-ն 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագիրը կքննարկվի երիտասարդների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով երիտասարդների մասնակցությունը հանրային կյանքին և որոշումների կայացմանը, ինչպես նաև ՆԳՆ բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածությունը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է մասնակցելու 2024-2026 թթ․բարեփոխումների ռազմավարական ծրագրի հանրային քննարկմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հանդիպումը վարելու է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Քննարկումը հնարավորություն է ձեր ձայնը լսելի դարձնելու, առաջարկություններով հանդես գալու և Նախարարության զարգացման տեսլականի շրջանակում ձեր կարևոր ներդրումն ունենալու համար։

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, ժամը 14.30-ին, Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում։ Մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 596790 հեռախոսահամարին կամ գրել հաղորդագրություն mia@gov.am էլեկտրոնային փոստին:

Սիրելի՛ երիտասարդներ, դիմում ենք հենց ձեզ և ակնկալում ձեր ակտիվ ներգրավվածությունը՝ ավելի նպատակային ու թիրախավորված գործելու, առկա խնդիրները համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում