Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
1 րոպեի ընթերցում
![Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/12/x50gC79GblnNjbVcUNWUuwdQf73xTfCuRrmK1n0t.webp)
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ բնակավայրում oգոստոսի 13-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անց է կացվելու ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։