Մարզային

Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ջրագիծ է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գավառի Արծվաքար թաղամասում ոռոգման ջրագիծ է կառուցվում

ԳԱՎԱՌ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառ  քաղաքի Արծվաքար թաղամասում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն մեկնարկել են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 60 միլիոն 960 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի անցկացում Արծվաքարի թաղամասերում՝ 2 859 մետր ընդհանուր երկարությամբ։

Ծրագրի իրականացման արդյունքում Արծվաքարում ոռոգելի հողատեսքերը կավելանան 250 հեկտարով։ Ծրագրից կօգտվի շուրջ 1300 տնտեսություն։

Այժմ ընթանում են խրամուղիների փորման աշխատանքներ, զուգահեռաբար տեղադրվում են նաև պոլիէթիլենային խողովակներ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում