Մարզեր

Հիմնանորոգվում է Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերի խմելու ջրագիծը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերի խմելու ջրագիծը

ԳԱՎԱՌ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերի խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերի խմելու ջրատարի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 71 միլիոն 736 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը ։

Ծրագրով նախատեսվում է նշյալ գյուղերից 17 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սպիտակասարի ջրաղբյուրի մոտ ջրընդունիչ աղբյուրակապի կառուցում և ցանկապատում, նոր ջրատարի անցկացում պոլիէթիլենային խողովակներով՝ 13 կիլոմետր երկարությամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերի շուրջ 700 տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը։

Այժմ ընթանում են ջրընդունիչ աղբյուրակապի  կառուցման և Սպիտակասարից դեպի բնակավայրեր  խրամուղիների փորման աշխատանքները։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում