Իրավունք

6 ամսվա ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

6 ամսվա ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 338 քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է 2024 թ. 1-ին կիսամյակի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների վիճակագրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով 338 քրեական  վարույթ։

Հիշյալ քրեական վարույթներից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 32 անչափահաս մեղադրյալի նկատմամբ ուղարկվել դատարան, 94-ը կարճվել է, որից 37-ը` ռեաբիլիտացնող, իսկ 57-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 1 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 12-ը` միացվել է, 70-ով ավարտվել են վարութային և ապացուցողական գործողությունները, 132-ը փոխանցվել է 2024 թ. 2-րդ կիսամյակ: 

Մասնավորապես, դատարան ուղարկված 29 վարույթներից

7-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու,
2-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված, 
3-ը՝ ավազակության,
4-ը՝ գողության, 
1-ը՝ շորթման, 
1-ը՝ թմրամիջոցներների հետ կապված,
11-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով 77 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու  կամ դադարեցնելու մասին: 

Քննված վարույթներով  ձերբակալվել է 56 անչափահաս, որից 46-ն ազատվել է արգելանքից: 10 անչափահասի նկատմամբ կալանքը որպես  խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 5-ը՝ մասնակի: 2 դեպքում դատարանի կողմից անչափահասի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:      

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում