Մարզեր

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. վարորդները հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. վարորդները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 10-ին ժամը 12։42-ին տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 103-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1998 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում