Հայաստան

Երևանում կանցկացվի Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում

1 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միսաք Մանուշյանի անվան պուրակում 2024 թ. օգոստոսի 12-ին ժամը 17:00-ին անցկացնելու է Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ Երևան համայնքի ենթակայությամբ գործող երիտասարդության ոլորտին առնչվող  կազմակերպությունների մասնակցությամբ՝ ապահովելով տաղավարներ, բեմահարթակ և տեխնիկական անհրաժեշտ միջոցներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, ակնկալվում է Երևանում գործող հասարակական կազմակերպությունների և երիտասարդական խմբերի մասնակցությունը միջոցառմանը: 

«Շահագրգիռ բոլոր կազմակերպություններին և անհատներին հրավիրում ենք միջոցառմանը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

2000 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կողմից օգոստոսի 12-ը սահմանվել է Երիտասարդության միջազգային օր՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների ուշադրությունը հրավիրելու երիտասարդությանն առնչվող խնդիրներին և դրանք լուծելու առաջնահերթություններին:

Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է Երիտասարդության միջազգային օրը՝ կարևորելով երիտասարդության դերը հանրության և պետության զարգացման, առաջընթացի գործում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում