Մարզային

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 9-ին, ժամը 12։12-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից Նորատուս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 43-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։02-ին, մարվել՝ 14:17-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Փրկարարները հոսանքազրկել են այն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում