Մշակույթ

Սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի գրքի երևանյան յոթերորդ փառատոնը

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի գրքի երևանյան յոթերորդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 6-8-ը տեղի կունենա գրքի երևանյան յոթերորդ փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագրում կլինեն գրքի տոնավաճառ, բացառիկ հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, գրական բանավեճեր, «ստենդափ», շնորհանդեսներ, աշխատարաններ, ներկայացումներ և համերգներ:

Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրոպական միության «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:

Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում