Հայաստան

Սիսիան-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Սիսիան-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

 ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 10-ին ժամը 07:14-ին  տեղեկություն է ստացվել, որ Շաքի գյուղի մոտակայքում տեղակայված ոստիկանության հենակետից Մ-2 միջպետական ավտոճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատը պարզել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել երկաթե արգելապատնեշի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ուղևորներ Զ․ Վ․-ն (ծնված 1962 թ.), Վ․ Ու․-ն (ծնված 2006 թ.) և Ա․ Հ․-ն (ծնված 1971 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին դուրս բերել ավտոմեքենայից․ վերջինիս և մյուս ուղևոր Ա․ Պ․-ին (ծնված 1980 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնությանը։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Վ․ Ու․-ի և Ա․ Հ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս տուժածներինը՝ կայուն ծանր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում