ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 9-ին ժամը 21։27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհի հետևանքով այրվել են տան միջանցքը (8 քմ), սանհանգույցը (6 քմ), խոհանոցի առաստաղը (6 քմ)։