Իրան

Իրանի ռազմածովային ուժերը ստացել է թևավոր հրթիռներ, որոնք հնարավոր չէ հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Իրանի ռազմածովային ուժերը ստացել է թևավոր հրթիռներ, որոնք հնարավոր չէ հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի զինանոցը համալրվել է մեծ պայթուցիկ ուժի հականավային թևավոր հրթիռներով, որոնք հնարավոր չէ հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերն ստացել է մեծ քանակությամբ նոր հականավային թևավոր հրթիռներ, որոնք օժտված են նոր հնարավորություններով, այդ թվում՝ մեծ պայթուցիկ ուժի մարտագլխիկով, որը հնարավոր չէ հայտնաբերել։

Բացի հրթիռներից, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ստացել է նաև մեծ և միջին հեռահարության հրթիռային համակարգեր, մարտական անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ծովային ռադարներ և այլ մարտական սարքավորումներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում