Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան հերթական հարվածներն են հասցրել Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքին, որը գտնվում է հութիների «Անսար Ալլահ» խռովարար շարժման վերահսկողության տակ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, 

Նշվում է, որ ըստ հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի՝ առնվազն երեք ավիահարվածի է ենթարկվել Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում է Կարմիր ծովի ափի Էս Սալիֆի շրջանում։ Հարձակումների հետևանքների, այդ թվում՝ հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։

Օգոստոսի 8-ի երեկոյան հեռուստաալիքը հաղորդել է, որ կոալիցիոն ուժերը հարձակվել են Հոդեյդայի ափամերձ Ալ Ջաբանայի շրջանի վրա:

Իսկ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Եմենում հաջողությամբ ոչնչացրել է հութիների երկու հականավային թևավոր հրթիռ և մեկ կառավարման կայան։ Բացի այդ, Կենտրոնական հրամանատարության ուժերն, ըստ X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության, Կարմիր ծովում ոչնչացրել են հեռակառավարվող վերջրյա նավ։ Ըստ հայտարարության՝ ոչնչացված հրթիռները վտանգ էին ներկայացնում ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի, ինչպես նաև առևտրային նավերի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում