Աշխարհ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 140 թիրախի ոչնչացման մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի ավելի քան 140 թիրախի ոչնչացման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 140 թիրախ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ են նշված Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները ակտիվացել են հյուսիսային շրջաններում: Լիբանանում ոչնչացվել են ահաբեկիչների ավելի քան հարյուր քառասուն թիրախներ, այդ թվում՝ զենքի արտադրության վայրեր, ահաբեկչական ենթակառուցվածք, զենքի պահեստներ, դիտակետեր և արձակման կայանքներ, որոնք թիրախ են դարձնում Իսրայելի հյուսիսային սահմանի համայնքները», - ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի զինվորներն ամեն օր կրակում են միմյանց դիրքերի ուղղությամբ՝ սահմանի երկայնքով գտնվող շրջաններում։ Լիբանանի արտգործնախարարության տվյալներով՝ իսրայելական հրետակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը Լիբանանի հարավում, իսկ իսրայելական կողմը հայտնել է, որ Հյուսիսային Իսրայելի մոտ 80 հազար բնակիչ հայտնվել է նմանատիպ իրավիճակում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում