Աշխարհ

Հնդկաստանն առաջին անգամ բազմազգ զորավարժություններ է հյուրընկալում

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանն առաջին անգամ բազմազգ զորավարժություններ է հյուրընկալում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում օգոստոսի 6-ին մեկնարկել են ռազմաօդային ուժերի առաջին բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են ռազմական ինքնաթիռներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Զորավարժությունների առաջին փուլը կավարտվի օգոստոսի 14-ին, իսկ երկրորդ փուլը կանցկացվի Ռաջաստանի նահանգում օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 12-ը։ 

Զորավարժություններին կմասնակցեն 67 կործանիչներ և ռազմական ինքնաթիռներ 10 երկրներից և դիտորդներ 18 երկրներից։ Հնդկաստանը կմասնակցի 75-80 կործանիչ ինքնաթիռներով, ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով։ 

Զորավարժությունների նպատակն է ամրապնդել Հնդկաստանի զինված ուժերի փոխգործունակությունը և ռազմավարական համագործակցությունը ամբողջ աշխարհում։

Բացի այդ, Հնդկաստանը ներկայացնում է իր պաշտպանական արդյունաբերության կարողությունները զորավարժությունների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունների միջոցով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում