Վրաստան

Գրեթե 4500 բեռնատար է սպասում ՌԴ-ից Վրաստան անցնելուն

1 րոպեի ընթերցում

Գրեթե 4500 բեռնատար է սպասում ՌԴ-ից Վրաստան անցնելուն

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում ռուս-վրացական սահմանն անցնելու էլեկտրոնային հերթում բեռնատար ավտոմեքենաների թվաքանակը մոտեցել է 4500-ի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։ 

Նշվում է, որ ըստ Հյուսիսայի Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի՝ օգոստոսի 7-ի առավոտվա դրությամբ երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցվել է 4433 բեռնատար։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հրաման է ստորագրել, որով սահմանափակվում է Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան մեկնող բեռնատարների մուտքը տարածաշրջան՝ հատուկ կայանատեղիներում տեղ չլինելու պատճառով։ Նա նշել է, որ «Վերին Լարս» անցակետն աշխատում է նախատեսված ռեժիմով, սակայն վրացական կողմից այժմ երթևեկության ոչ բոլոր գոտիներն են գործում։ Որոշումը չի վերաբերի մարդատար փոխադրամիջոցներին:

Ռազմավիրական ճանապարհն անցնում է բարձր լեռնային շրջանով և ներկայում Ռուսաստանը Վրաստանին ու Հայաստանին կապող միակ ցամաքային երթուղին է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում