ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմավիրական ճանապարհով թույլատրվել է տրանսպորտի բոլոր տեսակների երթևեկությունը. ճանապարհն օգոստոսի 5-ին փակվել էր Վրաստանում նորոգման աշխատանքների պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունում։
«Հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու հնարավորությունը, ինչպես նաև Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ օգոստոսի 6-ի ժամը 09:50-ից թույլատրված է Վլադիկավկազ-Լարս հատվածում ավտոտրանսպորտային միջոցների բոլոր տեսակների երթևեկությունը երկու ուղղություններով՝ մինչև այլ հատուկ կարգադրություն չլինի», - ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմավիրական ճանապարհը տանում է Վլադիկավկազից Թբիլիսի Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մնացած երկրների հետ։