Թուրքիա

Թուրքիայում բարձրացրել են ԵՄ-ից և այլ երկրներից ստացվող ապրանքների հարկերը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում բարձրացրել են ԵՄ-ից և այլ երկրներից ստացվող ապրանքների հարկերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Եվրամիության երկրներից ստացվող ապրանքների համար 30 %, իսկ այլ երկրներից, ստացվող ապրանքների համար 60 % հարկ գանձելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ղեկավարի որոշումը հրապարակվել է կառավարության Resmi Gazete պաշտոնական տպագիր մարմնում։

Ավելի վաղ ԵՄ-ից և այլ երկրներից ստացվող ապրանքների համար հարկը կազմում էր համապատասխանաբար 18 % և 30 %:

Որոշման համաձայն՝ արագ առաքմամբ միջազգային գնումների համար չհարկվող սահմանաչափը 150-ից իջեցվել է մինչև 30 եվրո։

Հատկանշական է, որ եթե գնված ապրանքների քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, ապա դրանք ենթակա են մաքսային առևտրային օրենսդրության գործողության։ 30 կիլոգրամը գերազանցող ապրանքները հաշվարկելիս նաև կիրառվում է լրացուցիչ մաքսատուրք՝ 48 %-ի չափով։

Որոշումն ուժի մեջ կմտնի 15 օրից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում