Մարզեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը  նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի սկզբի համեմատ բարձր է մնում 17 սանտիմետրով։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2024 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 66 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մ 49 սմ նիշի դիմաց։

2024 թվականի հունվարից մինչև օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 171 մլն 439 հազար խմ ջուր, իսկ ոռոգման նպատակներով հունիս-հուլիս ամիսներին Հրազդանի հունով բաց է թողնվել 72 մլն 53 հազար խմ ջուր։ 

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում