Սպորտ

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարը

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարը

ՓԱՐԻԶ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում: 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Երևանի ժամանակով 13:00-ից սկսած հունահռոմեական ոճի ըմբիշները կանցկացնեն որակավորման փուլի գոտեմարտերը: 97 կգ քաշային, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին մրցակիցը կլինի Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունը (C գորգ):

77 կգ քաշային կարգում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի առաջին մրցակիցը Ֆինլանդիայից Կունարի Սարկինենն է: 

Կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին` երեկոյան 20:15-ից սկսած, իսկ մեդալային գոտեմարտերը նախատեսված են օգոստոսի 7-ին ժամը 21:00-ից սկսած: 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում