«Նոր գիրք»-30/24. Քիքոձե, Բաուեր, դե Բոնո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

 

Թարգմանական գրականություն 

Արչիլ Քիքոձե, «Մողեսը տապանաքարին»

Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» վեպը խորհրդանիշներով եւ ակնարկներով լի տեքստ է։ Այն պատկերում է անցյալի եւ ներկայի, հիշողության եւ մոռացության, մահվան եւ կյանքի` մշտապես արդիական հակամարտությունը։

Պատմողը գիտակցաբար հրաժարվում է մոռանալուց մանկության ցնցումները, երիտասարդության հիասթափություններն ու ցավերը, նույնիսկ եթե դրանք անտանելի են դարձնում իր գոյությունը։

Գլխավոր հերոսն անցյալի պատկերներով, տխրությամբ, երազանքներով, սիրով ու մենությամբ լի մարդ է, որի կյանքը նման է խճանկարի ցրված կտորների։ Նրա մտքերի, զգացմունքների եւ հույզերի փոթորկում ընդգծվում են վեպի հիմնական դրամատուրգիական գծերը։ Առաջինը պատմողի ընկերոջ՝ նկարիչ Գիգոյի ողբերգական կյանքն ու մահն է, երկրորդը՝ հերոսի եւ իր մոր նուրբ հարաբերությունները։ Թարգմանիչ՝ Ասյա Դարբինյան, խմբագիր՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն» հրատարակչությունը։  

 

Մանկապատանեկան գրականություն 

Յանա Բաուեր, «Ինչպե՞ս բոբոյից ազատվել»

Քո սենյակում է՞լ է բոբո բուն դրել: Չլինի՞ չաղ է, միաչքանի ու սուր- սուր ճանկավոր: Ուրեմն հաստատ ԲՌԻ տեսակից է: Չվախենա՛ս. փողային նվագախումբը դրանց ահուսարսափն է: Քայլերգ լսեց թե չէ, պու՛կ կփախչի: Բայց մեկ էլ տեսար՝ ԲՌԻ չլինի, այլ սրատամ, կամ ՓՌՉՈՏ, կամ մի ուրիշ տեսակի... Սրանց դեմ էլ ճար կա. Օտտո Մորեխը հաստատ կգտնի: Սլովերենից թարգմանեց Արմինե Վրտեսկա- Փիլոյանը։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

 

Փաստավավերագրական գրականություն 

Էդվարդ դե Բոնո, «Նոր մտքի ծնունդը» 

Բրիտանացի հոգեբան, փորձագետ Էդվարդ դե Բոնոյի աշխատությունները վերաբերում են ոչ ստանդարտ մտածողությանը: Ամենուրեք տրամաբանվածություն որոնելը, իրադրությունները կարծրացած մտածողությամբ գնահատելը հաճախ ցանկալի հետևանք չի ունենում: Հեղինակի այս գիրքը սովորեցնում է, թե ինչպես ոչ շաբլոն մտածողությամբ հասնել ցանկալի արդյունքների: Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը:

 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին